news-details
Ղարաբաղյան կոնֆլիկտ

Ադրբեջանի նոր ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի՝ բանակցություն վարելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի՝ Ղարաբաղի շուրջ բանակցություն վարելու պատրաստակամության մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը: Սակայն այդ բանակցությունները չպետք է իմիտացիոն բնույթ ունենան, այլ պետք է լինեն առարկայական»,- այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Իլհամ Ալիեւը բանակցություններն «անիմաստ» էր անվանել: