news-details
Աշխարհում

Աթենքի եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել»

Աթենքի հյուսիսարևելյան Վիրոն շրջանի հոգևորականները հայտնել են, որ տեղի եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել», այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով  greekcitytimes.com կայքին։
Աղբյուրը մանրամասնում է, որ արցունքները սրբապատկերի վրա սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն են հայտնվել։ 

Նշվում է, որ տեղում բազում այցելուներն ու հավատացյալներ են հավաքվել և իրենց տեսածը «հրաշք» են անվանել։