news-details
Քաղաքական

Բաքուն եւ Երեւանը կարող են շահագրգռված լինել լարվածության մեղմացմամբ հարաբերություններում. Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների առջեւ, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով ՏԱՍՍ-ին: 

Նա հայտնել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Զեյհուն Բայրամովի հետ:

«Մենք այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների ներկայացուցիչները կկազմակերպեն տարածաշրջանում»,- ասել է նա: