news-details
Ղարաբաղյան կոնֆլիկտ

Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին

Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները՝  հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։

«Համանախագահները մշտական կապի մեջ են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Անցյալ ամիս նրանք անցկացրել են համատեղ տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են լեռնայինղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է մինչեւ հաջորդ ամսվա վերջը, մենք առանձին կտեղեկացնենք, անպայման: Կա փոխըմբռնում, որ սահմանները բացելուն զուգընթաց հանվեն միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները, որոնք ներդրվել են, ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված, հանդիպումները ձեռք կբերեն նաեւ ոչ հեռակա բնույթ»,- ասել է նա: