news-details
Քաղաքական

Հունաստանն ու Թուրքիան վերսկսում են բանակցությունները

Հունաստանն ու Թուրքիան վերսկսում են բանակցությունները: Բանակցությունների 61-րդ փուլը կկայանա Ստամբուլում հունվարի 25-ին: Ինչպես գրում է Kathimeniri թերթը, նախորդ փուլից հետո 5 տարի անց Աթենքը հստակ չգիտի՝ ինչ սպասել՝ հաշվի առնելով Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձն ու Անկարայի բացահայտ ազգայնական շրջադարձը:

Բացի այդ, Աթենքում հասկանում են, որ շատ առաջարկներ, որոնք արվել են հանրայնորեն, ավելի շատ տպավորություն գործելու ձգտում է, օրինակ՝ առաջարկը, որպեսզի մինջորդի դերում հանդես գա Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման եւ որպեսզի արտաքին գործերի նախարարներ Նիկոս Դենդիասի եւ Մեւլյութ Չավուշօղլուի հանդիպումը անցկացվի Տիրանայում, ինչը հունական կողմը չի ընդունի:

Հունական կողմը հայտարարել է, որ մտադիր չէ որեւէ այլ բան քննարկել, բացի հարցերից, որոնք կապված են ծովային գոտիների հետ (տարածքային ջրեր, մայրցամաքային ծանծաղուտ, բացառիկ տնտեսական գոտի): Իր կողմից, Թուրքիան բարձրացնում է մի շարք հարցեր, առաջին հերթին՝ կղզիների ապառազմականացում եւ որոշ կղզիների ինքնիշխանություն: Նույնիսկ եթե հիպոթետիկ կերպով այդ հարցերը բարձրացվեն, հույները պարզապես չեն քննարկի դրանք:

Ամեն դեպքում ակնկալվում է, որ առաջին հանդիպումը հետախուզական բնույթ կկրի, քանի որ հույն պատվիրակները կձգտեն հասկանալ, թե ինչպիսին կլինեն իրենց թուրք գործընկերների քաղաքական մանդատները եւ ինչ շրջանականեր կունենան այդ քննարկումները: