news-details
Սփյուռք

Կալիֆորնիայի նահանգապետը դատապարտում է վանդալիզմը Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի նկատմամբ

Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը դատապարտել է վանդալիզմը Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի նկատմամբ:

«Դա պարզապես զզվելի է: Կալիֆորնիայում ատելության նման դրսեւորումների համար տեղ չկա»,- գրել է նահանգապետը Twitter-ում:

Դեպքին արձագանքել է նաեւ Կալիֆորնիայի փոխմարզպետ Էլենի Կունալակիսը: Ըստ նրա` հայկական դպրոցի վրա հարձակումն ատելության հիմքով հանցագործություն է, որն կապված է Ադրբեջանի դեմ Հայաստանի վերջին ագրեսիայի հետ:

«Մենք բոլորս պետք է աջակցենք հայ համայնքին եւ դատապարտենք այդ հարձակումները, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկենք նրանց, ով պատասխանատվություն է կրում»,- ասել է փոխվարչապետը:

Նշենք, որ Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը եւ հայկական համայնքային կենտրոնը վանդալիզմի էին ենթարկվել հուլիսի 24-ի գիշերը: Շենքի պատերին ադրբեջանամետ գրաֆիտիներ էին հայտնվել, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները: