news-details
Աշխարհում

Լավրով. Մոսկվան անպատասխան չի թողնի Արեւմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի Արեւմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով  ՏԱՍՍ-ին:

«Միջազգային գործերում փոխադարձության սկզբունքը ոչ ոք չի չեղարկել: Տեսնենք՝ ինչ նոր պատժամիջոցներ կլինեն: Մենք, իհարկե, կպատասխանենք դրանց: Դա չի կարելի անարձագանք թողնել»,-ասել է նա: