news-details
Աշխարհում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի` ԱՀԿ վերադառնալը

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) վերադառնալու ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի որոշումը կօգնի պայքարել համաճարակի դեմ և արդարացիորեն տարածել կորոնավիրուսային պատվաստանյութերն ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով  Tass-ին։

Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների վերադարձը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատելու համար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախօրեին տարածված հայտարարության մեջ:

«ԱՀԿ-ի աջակցությունը կարևոր է COVID-19 համաճարակի համակարգված գլոբալ արձագանքի համար: Եթե պատվաստանյութերը հիմնարար դեր են խաղում վիրուսի դեմ պայքարում, ԱՄՆ աջակցությունը COVAX մեխանիզմին կխթանի բոլոր երկրներին պատվաստանյութերի արդարացի հասանելիությունն ապահովելու ջանքերը», - նշել է ՄԱԿ-ը:

Գուտերեշը նաև ողջունել է Բայդենի քաղաքականությունը միգրանտների ու փախստականների հետ կապված:

«Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կմիանան անվտանգ, կարգավորված և օրինական միգրացիայի գլոբալ պայմանագրին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին չորեքշաբթի օրը ճեպազրույցում ասաց, որ Բայդենը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգները ԱՀԿ վերադարձնելու մասին: