news-details
Տնտեսական

Նավթի համաշխարհային գները նվազում են

Երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով  RT-ն:

WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,14 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 42,28 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 44,32 դոլարի: