news-details
Քաղաքական

Օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում

Օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:

Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։