news-details
Տարածաշրջան

Թրամփը խոստովանել է, որ ցանկացել է հեռացնել Ասադին, սակայն իրեն հետ են պահել այդ քայլից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ժամանակին ցանկանում էր հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նրան համոզել է չանել դա, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով Fox News-ին:

«Ես Ասադին, իհարկե, վատ մարդ էի համարում: Մտածում էի նրան հեռացնելու տարբերակի մասին, եթե ցանկանայի դա անել, սակայն Մեթիսը դեմ էր դրան: Մեթիսը մեծամասամբ դեմ էր նման բաներին»,- ասել է ԱՄՆ նախագահը հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ ինքը չի փոշմանել Ասադին հեռացնելու որոշումից ետ կանգնելու համար:

Ջեյմս Մեթիսը Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հունվարի մեկը և հեռացել է այդ պաշտոնից նախագահի հետ տարաձայնությունների պատճառով: