news-details
Աշխարհում

Թուրքիան սպառնալիք չի տեսնում ռուսական Ս-400-ի պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մեջ

ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ձեռքբերելու հետեւանքով, ազդեցություն չեն թողնի Թուրքիայի վրա, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը:

«Ըստ իս՝ ամերիկյան պատժամիջոցները որեւէ կերպ չեն ազդի Թուրքիայի վրա, այդ թվում՝ տնտեսական տեսանկյունից»,-նշել է Շենթոփը:

Պատժամիջոցները չեն անդրադառնա երկրի պաշտպանական պոտենցիալի վրա եւս, քանի որ Թուրքիայում բավականին զարգացած է պաշտպանական արդյունաբերությունը, ընդգծել է խորհրդարանականը:

Շենթոնի խոսքով՝ սահմանված պատժամիջոցները ԱՄՆ-ի կողմից ճնշում գործադրելու հիմնական գործիքներից մեկն է այն երկրների նկատմամբ, որոնց հետ չի հաջողվում ցանկալի հարաբերություններ կառուցել: Սակայն Թուրքիան վարում է անկախ քաղաքականություն, որի վրա չեն կարող ազել ԱՄՆ-ի որոշումները, հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

Սկզբնաղբյուր