news-details
Աշխարհում

YouTube-ը ստեղծել է TikTok-ի անալոգը, բայց մինչ այժմ այն բոլորին հասանելի չէ

YouTube տեսահոսթինգը պատրաստում է Shorts նոր ֆունկցիա: Սա հարթակ է կարճ տեսահոլովակների համար, որոնք նկարահանվել են դիմանկարային կողմնորոշմամբ, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով GSMArena-ին:

Shorts-ը հիշեցնում է կարճ հոլովակների հիմնական տարածող TikTok հավելվածին՝ տեսանյութը ցուցադրվում է դիմանկարային ռեժիմում, իսկ հոլովակները փոխել հնարավոր է վեր սահեցնելով: Shorts բաժին ընկնելու համար տեսագրությունը պետք է մեկ րոպեից պակաս լինի:

Գործառույթը բետա-թեստավորման փուլում է, բայց արդեն սկսել է տարածվել ԱՄՆ-ում վիդեոծառայության օգտվողների շրջանում: Սակայն կարճ տեսանյութերի հետ առնչվում են նաեւ ռուս օգտվողները՝ վերջին ամիսներին YouTube-ում այդպիսի բովանդակությունն առանձին ընդգծվում է եւ ստանում է լրացուցիչ ծածկույթ: