MonTiru . Մոնթեի ու Տիրուհու արցախյան բրենդը
Համացանցի մի հայտարարությամբ Սարինե Հայրիյանը հնարավորություն ստացավ սկսել իր սեփական գործը և ստեղծել արցախյան կոլորիտով կտորե յուրահատուկ պայուսակներ։
Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում ուշադրություն գրավող հուշանվերների փոքրիկ խանութ կա։ Խանութը ընդամենը 10 մետր երկարություն ունի և այնտեղ ներկայացված գործերը փայտից պատրաստված ձեռքի աշխատանքներ են, որոնք ստեղծում է ինքնուսույց, արվեստագործ Գրիգորի Ղուլյանը։
Երբ տարիներ առաջ, ոչ մեկին չասելով, նա իր ընդունելության թղթերը հանձնեց նոր բացված արվեստի ինստիտուտ՝ որպես նկարիչ, այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ իրեն մեկընդմիշտ կկապի հագուստի աշխարհի հետ։
22-ամյա ընկերներ Արամ Ասլանյանն ու Վաչագան Ավանեսյանը իրենց առաջին բիզնեսը ծավալել են բնապահպանության ոլորտում։ «ԷկոՍթեյթ» ՍՊԸ-ն եկել է Արցախում լուծելու բնության՝ պոլիէթիլենով ու պլաստիկով աղտոտման հիմնահարցը։
Դեռ կես տարի առաջ նա ոչինչ չգիտեր ոչ մեկնարկային կապիտալի մասին, ոչ արտադրական պրոցեսի և ոչ էլ մանավանդ բիզնես-ծրագրի մասին, սակայն այսօր Անուշ Այվազյանը հաջողակ կին գործարար է, իսկ նրա <<Ագապե>> նախագիծը՝ սիրված արցախյան բրենդ: Պատվերների հոսքը չի դադարում, թիմը պարբերաբար մեծանում է, աճում է տեսականին, իսկ ամեն ինչ սկսվել էր ընդամենը 1 դոլլարից և երազանքի նախագիծը իրականացնելու աղոթքներից: